Օգոստոսի 28-ին Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26-ում հանդիպում էր ունեցել ՍԻՄ կուսակցության ներկայացուցիչների հետ:

 

Այս կուսակցությունն այնքան փոքրաթիվ է, որ հանդիպման գնացել էին կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը և իրեն պատկանող «Իրավունք» թերթի նախկին խմբագիրը, ներկա խմբագիրը, թերթի վաճառքի պատասխանատուն և թերթի հոդվածների համար դատական պրոցեսներում իրենց խորհրդատու փաստաբանը:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ՝ ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանն ասաց. «Հանդիպումը թերթի հետ կապ չուներ: Բոլորը չէին թերթից, երկու հոգի էին, ովքեր նաեւ կուսակցության անդամներ են»:

 

Նկատառմանը, թե հանդիպման ժամանակ ՍԻՄ կուսակցության անդամները բավականին ընկճված էին, Բաբուխանյանը չհամաձայնվեց, ասելով, թե դա լրագրողների ընկալումն է: