Այսօր՝ փետրվարի 8-ին Ազգային Ժողովում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հանրության դատին ներկայացրեց իր հեղինակած «Հայ-թուրքական փոխհարաբերությունները և ինֆորմացիոն պատերազմը 1991-2016թթ.» վերնագրով գիրքը:
Գրքի շնորհանդեսին ներկա էին պատգամավորի կուսակից ընկերները, ովքեր հարգանքի և երախտիքի խոսք հղեցին գրքի հեղինակին նման աշխատանք սեղանին դնելու համար:
Հայկ Բաբուխանյանին իր սրտի խոսքն ուղղեց նաև պատգամավոր Արտաշես Գեղամյանը՝ հույս հայտնելով, որ գիրքը կթարգմանվի անգլերեն, գերմեներեն լեզուներով, իսկ ինքն ու Հերմինե Նաղդալյանը ջանք ու եռանդ չեն խնայի այն եվրոպական ամենատարբեր հանձնաժողովներում ներկայացնելու համար:
Նշենք, որ նմանատիպ աշխատություններով հայտնի է նաև Արտաշես Գեղամյանը: Նա էլ է հաճախակի հրապարակում գրքեր, որոնք շատ քչերի սեղանի գիրքն են դառնում:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.