Կառավարության շենքի դիմաց այսօր կրկին հավաքվել են «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցներ: Այս անգամ նրանք պահանջում են գործարանի վերագործարկում:

 

Ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի կամ Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի հետ:

 

Գործարանի մամուլի նախկին քարտուղար Անուշ Հարությունյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք շարունակելու են փողոցային պայքարը. պայքարելու են այնպես, ինչպես աշխատավարձերի վճարման համար էին պայքարում: