Այս պահին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են անկացնում կառավարության շենքի դիմաց:

 

Նաիրիտցիները հավաքվել են կառավարության շենքի առջև և պահանջում են իրենց նամակի պատասխանը: Գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը նշել է, որ իրենք դժգոհ են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի պատասխան նամակից:

 

Հարությունյանի խոսքով՝ իրենք պահանջում են իրենց աշխատավարձերը և շարունակելու են բողոքի ակցիաները: