Կառավարության շենքի առաջ իրենց բողոքի ակցիան են անցկացնում Նաիրիտի աշխատակիցները: Նրանց պահանջը արդեն երկար ժամանակ է՝ նույնն է, նրանք ցանկանում են իրենց աշխատավարձերը: Գործարանի աշխատակիցները 15 ամիս է, ինչ չեն ստացել իրենց աշխատավարձերը:

 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց նաիրիտցիներին կազմել 20 հոգանոց խումբ և նրանց կընդունի կառավարության նիստից հետո: