Mediamall.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս պահին Կառավարության շենքի առջև հավաքավել են ՀՅԴ-ական երիտասարդները և պահանջում են իջեցնել հասարակական տրանսպորտի համար սահմանված 150 դրամ սակագինը։ Երիտասարդները իրենց ձեռքին ունեն «Շարունակե՛ք ժպտալով վճարել 100դր», «Ժպտալով վճարի՛ր 100 դրամ», «Մեզ մի՛ կթեք», «Մի՛ վճարիր 150 դրամ» գրությամբ պաստառներ։

Նշենք, որ այսօր ուղեվարձի բարձրացման դեմ պայքարի 6-րդ օրն է։