Երևան-Արմավիր երթուղու վարորդներն այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ : Նրանք այստեղ են բերել երթուղին սպասարկող մի շարք Գազել մակնիշի միկրոավտոբուսներ և երթուղին սպասարկող ՍՊԸ-ի կողմից գնված բոլորովին նոր Mercedes մակնիշի միկրոավտոբուսները։
Ակցիայի մասնակիցները ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեցին, որ բողոքի ակցիայի կազմակերպիչը գնացել է Տրանսպորտի և կապի նախարարարարություն խնդիրը քննարկելու և այդ պատճառով ոչինչ չցանկացան խոսել:
Նախարարությւունից ակնկալիքների մասին ակցիայի մասնակիցները ասացին միայն.
«Ակնկալում ենք դեղին պետհամարանիշներ ստանալ, որ կարողանանք գծում քշել: Նոր ավտոներ են, ոչ մի անգամ չենք քշել»:
Նշենք, որ վարորդները արդեն մի քանի օր է՝ բողոքի ակցիա են իրականացնում: