Երևանի մի քանի տոնավաճառների առևտրականները կրկին հավաքվել են կառավարության շենքի առջև և բողոքի ակցիայով պահանջում են կասեցնել փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի կիրառումը:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տնտեսվարողները հայտարարեցին, որ չեն դադարեցնելու իրենց պայքարը: Նրանց խոսքով՝ իրենց պետք չէ հարկերից ազատել, դիտել որպես ոչ հարկատու, պարզապես ց անկանում են, որպեսզի իրենց համար ստեղծվեն բարեկեցիկ պայմաններ: Միաժամանակ, նրանք կրկին ընդգծեցին, որ ցանկանում են գործունեություն ծավալել նախկինի պես՝ վճարելով հաստատագրված վճար և իրենց պահանջն է՝ կասեցնել նոր օրենքի կիրառումը:

 

ՓՄՁ-ների ներկայացուցիչները նշեցին նաև, որ կառավությանն ուղղված իրենց նամակների պատասխաները դեռ չեն ստացել և եթե գրավոր պատասխան չտրվի, ապա կպահանջեն ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հրաժարականը:

 

Փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ նոր օրենքով առաջարկվում է փոքր և միջին բիզնեսիներկայացուցիչներիհամար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցնել 1 տոկոսի, միաժամանակ, տնտեսվարողներըպարտավորվելու ենգործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ:

 

Առևտրականները հայտարարեցին, որ ցանկանում ենգործունեություն ծավալել նախկինի պես՝ վճարելով հաստատագրված վճար և իրենց պահանջն է՝ կասեցնել նոր օրենքի կիրառումը: Օրենքն ուժի մեջպետք է մտներ 2014 թվականի նոյեմբերից 1-ից, սակայն բողոքի ակցիանե րից հետո օրենքի գործողության ժամկետը հետաձգվեց մինչև փետրվարի 1-ը։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում տնտեսվարողը նախազգուշացվելու է, երկրորդ անգամ՝տուգանվելու 20 հազար դրամով, երրորդ անգամ՝շրջանառության հարկի 5 տոկոսի չափով:

 

Ավելի վաղ գործադիրի ներկայացուցիչները նշում էին, որօրենքն ուղղված է խոշոր բիզնեսին՝ նրան հարկային դաշտ բերելու համար: