Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը բնական է համարում այն հանգամանքը, որ սահմանադրական բարեփոխումների նախագիծն անցնում է բուռն քննարկումների մթնոլորտում, քանի որ արդեն մի քանի ամիս, իսկ ընդհանրապես նորանկախ Հայաստանի պատմության մեջ հասարակական-քաղաքական կյանքի ամենաքննարկվող հարցերի մեկը հենց սահմանադրական բարեփոխումներն են: 

 

«Որևէ մեկը ոչ մի դեպքում չպետք է շփոթի երկրի մայր օրենքը սեփական Սահմանադրության հետ, որովհետև այսօր պետությունը մենք բոլորս ենք՝ և այստեղ նստածներս, և Ազատության հրապարակի ցուցարարը, և սահմանը պաշտպանող զինվորը և թշնամու գնդակների տակ իր հողից երբեք չկտրվող գյուղացին: Մի խոսքով, ինչպես Սահմանադրությունն է ամրագրում, իշխանությունը պատկանում է ժողովրդին, հետևաբար ոչ Սահմանադրությունը և ոչ էլ դրանում առաջարկվող փոփոխությունները որևէ մեկի սեփականությունը չեն, ոչ որևէ մեկի համար են, ոչ էլ որևէ մեկի դեմ: Սահմանադրությունը պիես չէ, որը կարելի է բեմադրել ըստ ռեժիսորի ճաշակի»,- ընդգծեց Սահակյանը:

 

Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում.