Շատ ուրախ եմ և շատ հպարտ եմ երկրորդ տարին անընդմեջ աշխարհի չեմպիոն դառնալու համար: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:
«Շնորհակալություն շնորհավորանքների համար: Շատ ուրախ եմ և շատ հպարտ եմ երկրորդ տարին անըդմեջ աշխարհի չեմպիոն դառնալու համար: Ամենակարևորը այս մրցումներին զգացի, որ ֆունկցիոնալ ավելի պատրաստ եմ: Դա նշանակում է, որ ես մարզիչներիս հետ միասին ճիշտ աշխատանք եմ կատարել: Պետք է նույն կերպ պատրաստվենք հաջորդ տարվա մրցումներին, որտեղ ցանկանում եմ անպայման ոսկի նվաճել»:
Այն հարցին, թե արդյոք այլ երկրներից առաջարկներ եղե՞լ են, Ալեքսանյանը հավելեց.
«Երբևիցե մտքովս չի անցել ուրիշ երկրի դրոշի տակ հանդես գալ, այդպիսի նպատակ չունեմ, հրավերներ եղել են: Սակայն ես միշտ մեր դրոշի ներքո եմ հանդես եկել և այդպես էլ լինելու»:
«Հրավերները շատ են եղել, տարբեր առաջարկություններ, սակայն պատասխանել ենք, որ մենք նվիրյալ ենք մեր երկրի: Լուրջ երկրներից են առաջարկներ եղել, սակայն մենք մերժել ենք»,- հավելեց հունահռոմեական հավաքականի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը: