«Ընկերները» հեռուստասերիալը (1994-2004) Hollywood reporter հանդեսի կողմից ճանաչվել է համաշխարհային հեռուստատեսության լավագույն սերիալը: Առավել մեծ ժողովրդականություն վայելող 100 հեռուստասերիալների և հեռուստաշոուների համապատասխան վարկանիշը, որը կազմվել է ԱՄՆ-ի 2,8 հազար պրոֆեսիոնալների և քննադատների հարցման հիման վրա, հրապարակվել է այս հրատարակության կողմից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Երկրորդ հորիզոնականում «Ամեն գնով» սերիալն է (2008-2013), երրորդում՝ «Գաղտնի նյութերը» (1993-2002):
Վարկանիշի չորրորդ դիրքն զբաղեցնում է «Գահերի խաղը» (2011-ից մինչ այժմ): Առաջին հնգյակը եզրափակում է «Սայնֆելդ» սիթքոմը (1989-1998):
Նվազման կարգով հաջորդում են՝ «Սոպրանո կլանը» (1999-2007), «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» (1975-ից մինչ այժմ), «Ես սիրում եմ Լյուսիին» (1951-1957), «Խենթերը» (2007-2015): Տասնյակը եզրափակում է «Սիմփսոնները» մուլտսերիալը (1989-ից մինչ այժմ), հաղորդել է ՏԱՍՍ-ը: