Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, ՀՖՖ գրասենյակում տեղի կունենա ՀՀ Գավաթի 2015-2016 թթ. խաղարկության վիճակահանությունը: ՀՀ Գավաթի խաղարկությանն այս անգամ կմասնակցեն 8 թիմեր՝ «Փյունիկը», «Ուլիսը», «Շիրակը», «Ալաշկերտը», «Միկան», «Բանանցը», «Գանձասարը» և «Արարատը»:
ՀՀ Գավաթի խաղարկության վիճակահանությունը լուսաբանել ցանկացող Մեդիայի ներկայացուցիչները պետք է ներկայանան ՀՖՖ գրասենյակ մինչև ժամը 11:00: Դրանից հետո ներկայացողների մուտքը ՀՖՖ գրասենյակ արգելվում է: