Իսպանիայի առաջնության 4-րդ տուրում «Արքայական ակումբը» տնային խաղում նվազագույն հաշվով հաղթեց «Գրանադային»:
Խաղի միակ գոլը 55-րդ րոպեին Իսկոյի փոխանցումից հետո հեղինակեց Քարիմ Բենզեման:
Այս հաղթանակից հետո մադրիդցիները միավորների քանակը հասցրին տասի և շրջանցեցին առաջատար «Բարսելոնային», ով 4-րդ տուրի շրջանակներում վաղը կհանդիպի «Լևանտեին»: