Թուրքիայում շարունակվող թուրք-քրդական ներքին բախումների պատճառով 25-ամյա ենթասպա Ահմեթ Քարավելիօղլուն չի կարողացել զորամասից թույտվություն ստանալ, որի հետեւանքով չի մասնակցել սեփական հարսանիքին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Սյոզչու» թերթը:

 

Չնայած փեսայի բացակայությանը, երիտասարդների ծնողները որոշել են Օսմանիեում ծրագրված հարսանիքն անպայման կատարել, քանի որ դրան նախապատրաստվել էին երկար ժամանակ եւ մեծ թվով հյուրեր հրավիրել, եւ հարսին փեսայի տուն են ուղարկել առանց նրա ուղեկցության:

 

Առանց փեսայի հարսանիքին պարել է անգամ հարսը' աչքերն արցունքոտ, իսկ նրա կողքին դրված աթոռը դատարկ է եղել: