Թուրքիայում շարունակվող թուրք-քրդական ներքին բախումների պատճառով 25-ամյա ենթասպա Ահմեթ Քարավելիօղլուն չի կարողացել զորամասից թույտվություն ստանալ, որի հետևանքով չի մասնակցել սեփական հարսանիքին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Սյոզչու» թերթը:
Չնայած փեսայի բացակայությանը, երիտասարդների ծնողները որոշել են Օսմանիեում ծրագրված հարսանիքն անպայման կատարել, քանի որ դրան նախապատրաստվել էին երկար ժամանակ և մեծ թվով հյուրեր հրավիրել, և հարսին փեսայի տուն են ուղարկել առանց նրա ուղեկցության:
Առանց փեսայի հարսանիքին պարել է անգամ հարսը՝ աչքերն արցունքոտ, իսկ նրա կողքին դրված աթոռը դատարկ է եղել: