Սիրիայում Ռուսաստանի դեսպանատունն ականանետային հարձակման է ենթարկվել: Բարեբախտաբար, ականանետը վնասազերծվել է:

 

Այն ուղարկվել է փորձաքննության: Ռուսաստանի ԱԳՆ-ի տվյալներով՝ հարվածը հասցվել է հակակառավարական խմբավորումների գրոհայինների կողմից, որոնք ոչ մի առնչություն չունեն ԻԼԻՊ-ի հետ, սակայն զենք են ստանում արտաքին հովանավորներից:

 

Տեղի ունեցածը Մոսկվայում արդարացիորեն ահաբեկչական գործողություն են որակել, իսկ միջազգային հանրությունից ակնկալում են ոչ միայն դատապարտում, այլ նաև կոնկրետ գործողություններ: