«Դորտմունդյան թիմն այս մրցաշրջանում մի փոքր ուժեղ է: «Բորուսիան» նոր մարզիչ և ուժեղ հարձակման գիծ ունի, նրանք հաղթանակի ավելի շատ ծարավ ունեն, քան նախորդ մրցաշրջանում էր»,- ասել է Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Ժերոմ Բոատենգը:
Անդրադառնալով Պիեր Էմերիկ Օբամեյանգի այն հայտարարությանը, թե մյունխենցիները չեմպիոն չեն դառնալու, Բոատենգն ասել է.
«Կարծում եմ, որ մենք չեմպիոն կդառնանք: Օբամեյանգն այդպես խոսելու իրավունք ունի: Ամեն դեպքում «Բորուսիան» հիմա լավ է խաղում և վստահություն ունի իր ուժերի հանդեպ: Ինչ-որ լավ բան կա նրանում, երբ ուրիշ ակումբներն էլ են հավակնում տիտղոսի: Դա լավ է Բունդեսլիգայի և գերմանական ֆուտբոլի համար»-, «Բավարիայի» 27-ամյա կենտրոնական պաշտպանի խոսքը մեջբերում է Kicker-ը: