Հաշվի առնելով զենքի տիրապետման վերաբերյալ հրապարակման հետ կապված որոշ մեկնաբանություններ՝ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հրապարակման մեջ տեղ են գտել հիվանդությունների ընդհանրական անվանումները, իսկ դրանց մանրամասն նկարագրությունները կարելի է գտնել որոշման մեջ:
Հղումը` https://www.e-gov.am/.../kar/GVB4-9222-643B-7CB4/505.1.pdf
Օրինակ, կետերից մեկի` «ականջի, վերին շնչառական ուղիների հիվանդություններ» անվանումը ամենևին չի վերաբերում սուր շնչառական կամ սեզոնային բնույթ կրող հիվանդություններին, այլ սուր խանգարումների մասին է:
Խնդրում ենք պարզ մասնագիտական եզրույթները չդարձնել շահարկման առարկա:
Զենքը հատուկ վտանգավոր միջոց է, և դրա կրողը պետք է չունենա որոշակի հիվանդություններ, որպեսզի զենքի կրումը անվտանգ լինի շրջապատի համար: