Երևանի բնակչուհի 17-ամյա Էվելինա Գեորգիի Կարագաշյանը սեպտեմբերի 21-ին տնից դուրս է եկել և չի վերադարձել: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նա որոնվում է Նոր-Նորքի ոստիկանության բաժնի կողմից:

 

Էվելինա Կարագաշյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկությունները ոստիկանությունը կոչ է անում փոխանցել Նոր-Նորքի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 010 63 28 64 եւ 1-02 հեռախոսահամարներով: