ԱՄՆ-ում 36-ամյա դերասան Դրեյք Բելը անհետացել է, և ոստիկանությունը վախենում է նրա կյանքի համար։ Այս մասին հայտնում է The Sun-ը՝ Ֆլորիդայի Դեյտոնա Բիչ քաղաքի ոստիկանությանը հղումով։

Հաղորդվում է, որ Բելին վերջին անգամ տեսել են իր BMW-ի ղեկին: Թե ինչու է արտիստի կյանքը վտանգի տակ՝ չի նշվում։

Ջեյք Բելն առաջին անգամ հայտնվել է հեռուստատեսությունում հինգ տարեկանում։ 1999-ին նա սկսեց խաղալ Nickelodeon-ի նախագծերում. դերասանը ստացավ գլխավոր դերերից մեկը «Ամանդայի շոու»-ում: