Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում Մոսկվայի «Սպարտակը» արտագնա խաղում 7:0 հաշվով հաղթեց Նիժնի Նովգորոդի «Վոլգային»:
Մոսկովյան թիմի կազմում դուբլ հեղինակեց Զե Լուիշը (6, 26), ով իր երկրորդ գոլը խփեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսի փոխանցումից: Մեկական գոլ հեղինակեցին նաև Պոպովը (45+1), Տասկին (51), վերջինս մրցակցի դարպասը գրավեց Օզբիլիսի արդյունավետ փոխանցումից հետո, և Զոտովը (61):
Հանդիպման 70-րդ րոպեին Օզբիլիսը նաև ինքը գեղեցիկ գոլ հեղինակեց` հաշիվը դարձնելով 7:0: Արդյունքում «Սպարտակը» դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
Նշենք, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը մասնակցեց ողջ խաղին: