«Բորուսիան» վտանգավոր չէր, իրական վտանգավոր պահեր գրեթե չստեղծեցինք: Այս մասին Բունդեսլիգայի 6-րդ տուրում «Հոֆենհայմի» հետ ոչ-ոքի խաղալուց հետո ասել է դորտմունդյան թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը:
«Բորուսիան» վտանգավոր չէր, շատ ժամանակ անցկացրինք մրցակցի տուգանայինում, սակայն իրական վտանգավոր պահեր գրեթե չստեղծեցինք: Սակայն իմ ֆուտբոլիստներն իրենց պարտված չպետք է զգան, քանի որ դա այդպես չէ: Հետևում է արդեն 6-րդ տուրը, իսկ մենք միայն նոր ենք կորցնում առաջին միավորները»,- Տուխելի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով: