Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն անդրադարձել է Մատս Հումեսլի՝ ակումբը լքելու ցանկությանը և նշել.
«Հումելսի որոշման մասին արդեն գիտենք: Նա իր ցանկությունն արդեն հստակ արտահայտել է: Ուրախ եմ, որ այս հարցի վերաբերյալ այժմ հստակություն ունենք: Ցանկությունն արտահայտված է, սակայն դեռևս ոչ մի որոշում չի կայացվել: Հիմա ամեն ինչ մնում է որոշեն ակումբներն ու ղեկավարությունը: Ինձանից ոչինչ այլևս կախված չէ: Իհարկե, այս որոշումը որոշակիորեն հիասթափեցրեց: Ես նախկինի պես դեռ Հումելսի մարժիչն եմ: Ինչպես և նախկինում, նա ինձանից կստանա ցանկացած աջակցություն, որը մասնագիտական ոլորտում նրան անհրաժեշտ է: Մենք դեռ մրցաշրջանում մեր նպատակին պետք է հասնենք: Պետք է խոստովանենք, որ կան ակումբներ, որոնք մեզանից բարձր են: Կարող ենք և պետք է խոստովանենք, որ այս պահին «Բավարիան» այդ ակումբներից մեկն է: Մենք, սակայն, չենք դադարի մարտահրավեր նետելուց այդ ակումբներին ու մյունխենցիներին»,- Տուխելի խոսքը մեջբերում է kiker.de-ն: