Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հերթական անգամ անդրադարձել է թիմի առաջատարներից մեկին՝ Հենրիխ Մխիթարյանին և նշել.

 

«Հենրիխ Մխիթարյանն իրեն իսկական չեմպիոնի պես է պահում: Նա միշտ բաց է քննադատությունների, գովասանքի և բարելավումների համար»,- մարզչի խոսքը մեջբերում է ruhrnachrichten.de-ն:

 

Հիշեցնենք, որ դորտմունդցիները Եվրոպայի լիգայի շրջանակներում Երևանի ժամանակով կեսգիշերն անց ուժերը կչափեն «Պորտուի» հետ: