Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը գովեստի խոսք է հղել Հայաստանի ազգային ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին:
«Նա իսկական մարտիկ է: Այս մրցաշրջանում Մխիթարյանն անհավանական արդյունավետություն ունի և դրա համար մենք շատ ուրախ ենք: Նրա ֆիզիկական ուժը պաշտպանությունում, դրիբլինգներում օգտակար են թիմին և տպավորում են մրցակցին: Մխիթարյանը ուժեղ է անհատական խաղով: Պետք է առանձնացնեմ նաև նրա թիմային խաղը, նա միշտ մասնակցում է գնդակի համար պայքարին: Այս մրցաշրջանում Հենրիխը «Բորուսիայում» կարող է գերազնցել սեփական արդյունավետության ռեկորդը»,- մարզչի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը:
Հիշեցնենք, որ կիսապաշտպանը «Վերդերի» դեմ խաղում դարձել էր երկու գոլային փոխանցման և մեկ գոլի հեղինակ: