Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Բունդեսլիգայի 17-րդ տուրում «Քյոլնի» դեմ կայանալիք խաղից առաջ նշել է.

 

«Բոլորովին հակված չեմ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆուտբոլիստներ ձեռք բերելուն: Միամիտ չեմ և հասկանում եմ, որ որոշ ֆուտբոլիստներ այնքան էլ գոհ չեն իրենց դերից: Այդ պատճառով էլ ոչինչ չեմ կարող բացառել: Լավ կլինի, եթե մրցաշրջանի երկրորդ հատվածը սկսենք ներկայիս թիմով: Իմ ֆուտբոլիստներին շատ եմ վստահում»,- մարզչի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը: