Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հայտնվել է թուրքական «Բեշիկթաշի» ուշադրության կենտրոնում: Ակումբը մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել ֆուտբոլիստին: Այս մասին տեղեկացնում է championat-ը՝ հղում անելով Hürriyet-ին:

25-ամյա Օզբիլիսն այս մրցաշրջանում Ռուսաստանի առաջնությունում մասնակցել է 7 խաղի, որոնցից 6-ում դուրս է եկել փոխարինման:

Ավելի վաղ տեղեկություններ տարածվեցին, որ մոսկովյան ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կլքեն մի քանի ֆուտբոլիստներ, որոնց թվում էր նաև Օզբիլիսը:

Հավելենք, որ Օզբիլիսի՝ Թուրքիա տեղափոխության մասին տեղեկություններ տարածվել են նաև նախկինում: