Մադրիդի «Ռեալը» համաձայնել է կիսապաշտպան Անխել ԴԻ Մարիային թույլ տալ տեղափոխվել ֆրանսիական ՊՍԺ, տեղեկացնում է AS-ը:
Ակումբների նախագահները հանդիպել են ու պայմանավորվել 26-ամյա խաղացողի տեղափոխության հարցով:
ՊՍԺ-ն Դի Մարիայի տրանսֆերի համար կվճարի 60 միլիոն եվրո:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես ցանկանում էր ձեռք բերել արգենտինացուն, սակայն վերջինս ընտրություն է կատարել ֆրանսիական թիմի օգտին:
Սպասվում է, որ «Ռեալը» Դի Մարիայի տրանսֆերից ստացած միջոցներով կփորձի ձեռք բերել «Մոնակոյի» ֆուտբոլիստ Խամես Ռոդրիգեսին: