Մյունխենի «Բավարիան» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել դի Մարիային. տեղեկացնում է Mirror-ը:
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը նաև ֆրանսիական ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում է:
Անգլիական ակումբը ֆուտբոլիստի համար պահանջում է 59,7 մլն ֆունտ: Գերմանական ակումբն ավելի մեծ հավանականություն ունի ֆուտբոլիստին ձեռք բերելու, քանի որ փարիզյան ակումբի վրա ֆինանսական fair play-ի սահմանափակում կա:
Ինքը՝ ֆուտբոլիստը, անգլիական ակումբը լքելու դեպքում ցանկանում է վերադառնալ Իսպանիա: