armsport.am «Այաքսի» հարձակվող Անվար Էլ-Ղազին հայտնվել է Մյունխենի «Բավարիայի» տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում:
Այս մասին հայտնում է «Sport Mediaset»-ը՝ նշելով, որ գերմանական ակումբը Հոլանդիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստին դիտարկում է որպես Արյեն Ռոբենի փոխարինող:
Էլ Ղազին Հոլանդիայի ընթացիկ առաջնությունում 30 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 9 գոլի և գոլային 8 փոխանցման հեղինակ: