«Ռեալի» կիսապաշտպան Սամի Խեդիրան կարող է վերադառնալ գերմանական Բունդեսլիգա:
Գերմանիայի ազգային հավաքականի խաղացողի ծառայություններով հետաքրքրված է «Բավարիան», ով փոխարինող է փնտրում «Ռեալ» տեղափոխված Տոնի Կրոսին: Այս մասին հաղորդում է Marca-ն:
Պարբերականի տվյալներով՝ մյունխենյան ակումբը պատրաստ է զգալիորեն բարձրացնել Խեդիրայի աշխատավարձը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է ձեռք բերել Խեդիրային, բայց կողմերը չեն կարողացել համաձայնության գալ պայմանագրի շուրջ: