Ճապոնիան 500 միլիոն ճապոնական իենի (մոտավորապես 4,2 միլիոն դոլարի) չափով ոչ նախագծային դրամաշնորհային օգնություն կցուցաբերի Վրաստանին: ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին, փոխանակման նոտաները եւ համապատասխան փաստաթղթերը մարտի 10-ին կստորագրեն Վրաստանում Ճապոնիայի դեսպան Տոշիո Կաիտանին եւ Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին:
Այս ոչ նախագծային դրամաշնորհային օգնությունը նպատակամղված Է նոր սերնդի Էկոավտոմոբիլների, օրինակ, այնպիսի ավտոմոբիլների ձեռքբերման համար, ինչպիսիք են հիբրիդային ավտոմոբիլը (HV), լրալիցքավորման հնարավորությամբ հիբրիդային ավտոմոբիլը (PHEV), Էլեկտրամոբիլը (EV) եւ մաքուր դիզելով աշխատող փոխադրամիջոցը (CD):
Հիշյալ դրամաշնրհային օգնության իրագործումը պետք Է նպաստի Վրաստանի բնապահպանական իրադրության բարելավմանը:
Ճապոնիան, համագործակցելով Վրաստանի կառավարության հետ, զարգացման պաշտոնական օժանդակման (ODA) շրջանակներում իրականացրել Է տարբեր ուղղվածության ծրագրեր: Վրաստանի համար այդ օգնությունը, որը կազմում Է 370 միլիոն դոլար, ընդգրկում Է այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են տնտեսական ենթակառուցվածքի բարելավումը, գյուղատնտեսությունը եւ սոցիակալական հատվածը, մշակույթը եւ մարդկային ռեսուրսների զարգացումը: