ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր' օգոստոսի 15-ին, ընդունել է «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության վարչության նախագահ Մհեր Գրիգորյանին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին' վարչապետը տնտեսության զարգացման գործում կարևորել է բանկային ոլորտի գործունեությունը և ընդգծել բանկային պորտֆելով երկրորդ դիրքն ունեցող «Արդշինինվեստբանկ»-ի նշանակալի դերը Արցախում տարբեր ծրագրերի իրականացման գործում:

 

«Արդշինինվեստբանկ»-ի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ Արցախի վարկառուները իրենց լավագույն հաճախորդներն են: Բանկի կառավարչությունը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը և հանդես է եկել նոր առաջարկություներով: Մհեր Գրիգորյանը տեղեկացրել է սպառողական վարկավորման տոկոսադրույքների նվազեցման վերաբերյալ բանկի կայացրած վճռի մասին:

 

«Արդշինինվեստբանկ»-ը մտադիր է ձեռք բերել Արցախի ներդրումային հիմնադրամի բաժնեթղթերը' նոր մոտեցումներով հիպոտեքայի ն վարկավորման ծրագրին մասնակցելու նպատակով:

 

Քննարկվել են նաև ձեռքբերված նոր պայմանավորվածություններին առնչվող հարցեր:

 

Հանդիպմանը ներկա են եղել փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: