«Մայնցին» հաղթելը կարևոր էր ողջ թիմիս համար: Այս մասին ասել է Դոտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը' Բունդեսլիգայի 9-րդ տուրում՝ արտագնա խաղում «Մայնցի» նկատմամբ հաղթանակից հետո:

«Մենք երեք խաղ անընդմեջ ոչ-ոքի խաղացինք, հետո ջախջախիչ հաշվով պարտվեցինք Մյունխենում, որից հետո ֆուտբոլիստները մեկնեցին հավաքականներ: Ես, սակայն, գոհ եմ, թե ինչպես այս իրավիճակին արձագանքեցին ֆուտբոլիստները և կարողացան վստահ հաղթանակ տանել: Հավատացեք, նախկին թիմիս դեմ հաղթելը ոչ թե ինձ համար էր կարևոր, այլև ողջ թիմի, քանի որ մրցակիցներից ոչ մեկի համար այստեղ հեշտ չի լինում»: