Գվարդիոլան յուրահատուկ մարզիչ է: Այս մասին հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը՝ անդրադառնալով Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզչին:
«Գվարդիոլան յուրահատուկ և ակնառու մարզիչ է, ով իր թիմերի հետ և ֆուտբոլային իր տեսլականով խաղը միշտ նոր հարթության վրա է բարձրացնում: Շատ ուրախ եմ, որ նման մասնագետներից սովորլու հնարավորություն ունեմ»,- Տուխելի խոսքը մեջբերում է Sport1 պարբերականը:
Հիշեցնենք, իսպանացի մասնագետի պայմանագիրը մյունխենյան թիմի հետ ավարտվում է այսամռանը և այն չի երկարաձգվի: