Vertu-ն թողարկել է Signature Touch սմարթֆոնի նոր տարբերակը, որի մեջ ոչ միայն օգտագործվում է ավելի արագագործ պրոցեսոր, այլև չափերով մեծացված էկրան: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

 

Ապարատն ավանդաբար ներկայացվում է լյուքս սեգմենտում: Բազային կոնֆիգուրացիաներում օգտագործվում է հարդարման ութ տարբերակ, որոնք ներառում են ալիգատորի, մողեսի կամ հորթի կաշի, կորպուսը պատրաստված է տիտանից, իսկ դիսփլեյը՝ շափյուղյա ապակուց, որն ամրությամբ զիջում է միայն ալմաստին, նաև մի քանի միացությունների:

 

Ֆիրմային առանձնահատկությունն անձնավորված ծառայություններն են գնորդի իրազեկման և անվտանգության ապահովման, ինչպես նաև տվյալների պաշտպանության համար: Signature Touch-ը, որը թողարկվել է 2015 թվականին, ստացել է 5,2 դյույմ անկյունագծով էկրան՝ փոքր-ինչ ավելի մեծ, քան նախորդ մոդելներինը, բայց համապատասխանում է արդի միտումներին: Սարքը հանդերձված է 21-մեգափիքսելանոց հիմնական խցիկով:

 

Այն կառուցված է Qualcomm ընկերության՝ շարժական պրոցեսորներից ամենաարագի՝ Snapdragon 810 ութ միջուկներով 64-կարգային պրոցեսորի վրա: Ու թեև այդ չիպն օգտագործում են սմարթֆոնների նաև մյուս առաջատար արտադրողները, Vertu-ն օգտվել է դրա՝ օպերատիվ հիշողության մեծ ծավալների պահումից՝ 4 գիգաբայթ դնելով Signature Touch-ում: Դա սարքը դարձնում է ամենահզոր սմարթֆոնը շուկայում:

 

Ներքին հիշողության ծավալը 64 գիգաբայթ է: Ապարատն աշխատում է Android 5.1 Lolipop արդի գործառնական համակարգի կառավարմամբ: