Ուրախ եմ, որ «Կուբանից» կրած պարտությունից հետո թիմը հետևություններ արեց: Այս մասին Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում արտագնա խաղում 7:0 հաշվով Նիժնի Նովգորոդի «Վոլգային» հաղթելուց հետո ասել է «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը:
«Եթե անկեղծ, ապա մենք չէինք սպասում նման ջախջախիչ հաշիվ: Պետք է խոստովանեմ, որ «Վոլգան» առաջին խաղակեսում նույնպես պահեր ուներ: Իսկ հետո եղավ մեր ճնշող առավելությունը: Ուրախ եմ, որ «Կուբանից» կրած պարտությունից հետո թիմը հետևություններ արեց»,- Ալենիչևի խոսքը մեջբերում է Р-Спортը:
Հիշեցնենք, որ մոսկովյան թիմը դուրս է եկել 1/8 եզրափակիչ, իսկ Հայաստանի ազգային ընտրանու ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը հանդիպմանը դարձել է գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: