Գերմանական ռադիոկայանի եթերում լրագրողը խոստովանել է, որ Ուկրաինայի հատուկ ծառայության աշխատակիցները ստիպված են եղել Կիև-Մոսկվա չվերթից հանել երկրի ղեկավար Պյոտր Պորոշենկոյին: Ըստ նրա, գինովցած վիճակում Պորոշենկոն պահանջել է հրատապ խոսել իր ռուս գործընկերոջ հետ: Այս մասին WDR գերմանական ռադիոկայանի եթերում հայտնել է լրագրող Քրիստինա Նագելը:
«Ուկրաինայի Անվտանգության ծառայությանը մոտ հավաստի աղբյուրներից ինձ հայտնի է դարձել, որ նախօրեին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռացվել է Կիև-Մոսկվա չվերթից», - ասել է լրագրողը:
Ինչպես հայտնել է աղբյուրը, Պորոշենկոն հարբած վիճակում դժվարությամբ բարձրացել է ինքնաթիռ և հրամայել անձնակազմին շտապ թռչել Մոսկվա'Պուտինի մոտ: Անձնակազմի անդամները նստեցրել են նրան բազկաթոռին, ինչից հետո Ուկրաինայի նախագահը քնել է, իսկ անձնակազմը միջադեպի մասին հայտնել է դիսպետչերին: