ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը փորձում է նմանվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ անսպասելի որրոշումներ ընդունելով, Sputnik գործակալության հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ կոնգրեսում Տեխաս նահանգից պատգամավոր Լուի Գոմերտը:

 

«Նա ուզում է նմանվել Պուտինին»,- հայտարարել է կոնգրեսականը:

 

Ըստ Գոմերտի՝ Պուտինն այնպիսի քայլեր է անում, որոնց մասին չէր հայտարարել: Նա որպես օրինակ է բերել ուկրաինական ճգնաժամին ռուսական արձագանքը և Սիրիա զորք մտցնելու անակնկալ որոշումը:

 

«Այնպես որ, կարծում եմ, որ նրանք շատ ընդհանուր բաներ ունեն»,- հավելել է Գոմերտը: