Ֆրանսիայի երկրորդ լիգայում հանդես եկող «Այաչոյի» ֆուտբոլիստ Ժորիս Սայնատին որակազրկվել է 16 ամսով: Այս մասին տեղեկացնում է L'Equipe-ն:
Կարգապահական կոմիտեն նման որոշում է կայացրել երկրորդ լիգայի 5-րդ տուրում «Այաչոյի» և «Տուրի» միջև հանդիպմանը տեղի ունեցած կռվին ակտիվորեն մասնակցելու համար: Սայնատին հարվածել է մրցակցի երկու ֆուտբոլիստի: Կռվին մասնակցած մյուս ֆուտբոլիստներն ավելի մեղմ պատիժ են ստացել՝ «Տուրի» ֆուտբոլիստներից մեկը որակազրկվել է երեք խաղով, իսկ «Այաչոյի» մեկ այլ խաղացող՝ հինգ խաղով: