Սեպտեմբերի 28-ին, ժամը 00.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանանդյան և Նիզամի փողոցների խաչմերուկում՝ «Դավթի» պանդոկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Լexus RX 330» մակնիշի 11 MT 112 (վարորդ՝ 1991 թ. ծնված Տ. Հ.) և «Volkswagen Golf» մանիշի 34 VM 185 պետհամարանիշներով (վարորդ՝ 1984 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Մ.-ը և ուղևոր' 1990 թ. ծնված Լ. Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Երևան» բժշկական կենտրոն, որտեղ Ա. Մ.-ը ստանալով առաջին բուժօգնություն դուրս է գրվել, իսկ Լ. Մ.-ը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները փակել են «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի գազի փականը և հոսանքազրկել ավտոմեքենաները: