Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, բացելով ԼՂ կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումը, հայտարարել է, որ համանախագահները հակված են ԼՂ հակամարտության կարգավորման նոր ուղիների որոնման և արդեն ձեռք բերված որոշումների իրագործման գործընթացին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

 

«Ուրախ եմ, որ հայտնվել է հնարավորություն՝ համաձայնեցնելու դիրքորոշումները և համոզվելու, որ մենք կարող ենք էլ ավելին անել ի լրումն արդեն ընդունված քայլերի՝ առաջ շարժվելու համար ԼՂ կարգավորման գործընթացում»,- ասել է Լավրովը:

 

«Համանախագահ երկրներից յուրաքանչյուրը հակված է այդ գործընթացին, անկախ նրանից՝ խոսում ենք այդ ուղղությամբ ֆրանսիական կամ ամերիկյան նախաձեռնությա՞ն, թե՞ Ռուսաստանի ջանքերի մասին՝ հաշվի առնելով մեր հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ»,- հավելել է նախարարը: