«Լոս Անջելես Գելաքսիի» կիսապաշտպան Սթիվեն Ջերարդն ԱՄՆ-ի առաջնության շրջանակներում «Դալասի» դեմ հանդիպմանը (3:2) դարձել է գոլի հեղինակ:
35-ամյա անգլիացին գոլը խփել է հանդիպման 57-րդ րոպեին և հաղթանակ բերել իր թիմին:
Նշենք, որ MLS-ի տասը խաղերից հետո Ջերարդը դարձել է երկու գոլի հեղինակ: