«Մոնրեալ Իմպակտի» հարձակվող Դիդյե Դրոգբան հերթական գոլն է հեղինակել և օգնել է իր թիմին խոշոր՝ 3:0 հաշվով հաղթանակ տոնել «Տորոնտոյի» նկատմամբ: Հանդիպումը տեղի է ունեցել MLS-ի փլեյ-օֆֆի 1/8 եզրափակչում: Արդյունքում «Տորոնտոն» դուրս է մնացել պայքարից:

Նշենք, որ Դրոգբան օրեր առաջ այս թիմի դեմ խաղում դարձել էր դուբլի հեղինակ: