ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Թեժ գծին» սեպտեմբերի 23-ին ահազանգ է ստացվել, համաձայն որի, Երևան քաղաքի «Սուրմալու» առևտրային կենտրոնում վաճառվում է չյոդացված, առանց հայերեն մակնշման, ոչ հայկական արտադրության կերակրի աղ: Ահազանգի հիման վրա ՍԱՊԾ աշխատակիցների կողմից իրականացվել է աղի դիտարկում Երևան քաղաքի Արշակունյաց 15 հասցեում գործող «Սուրմալու» առևտրի կենտրոնում:

 

 

Դիտարկման արդյունքում երկու վաճառակետերում հայտնաբերվել են առանց հայերեն մակնշման, ՌԴ արտադրության, առանց հավելումների «Տիրետյան» կերակրի աղի խմբաքանակներ' նախատեսված թթվեցման և պահածոյացման համար (1կգ-ոց 135 հատ, 2015թ. ապրիլի 1-ի արտադրության և 1կգ-ոց 30 հատ' 2015թ. ապրիլի 1-ի արտադրության):

 

 

Տրվել են «Արտադրանքի իրացումը կասեցնելու մասին» կարգադրագրեր: Հայտնաբերված սննդամթերքն անմիջապես հանվել է վաճառքից և վերադարձվել մատակարարին: