Երեք օրերի ընթացքում «Մի՛ կործանեք իմ ապագան» ծրագրի շրջանակներում իրականցվող շրջայցերի ժամանակ Երևանի կենտրոնում հայտնաբերվել է 6 մուրացիկ երեխա:
Ինչպես տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից՝ մուրացիկության մեջ ներգրավված երեխաներին հայտնաբերելու և աջակցելու նպատակով շրջայցեր իրականացնող մասնագետները շտապ ահազանգել են պատկան մարմիններին: Արդյունքում ՝ դեպքերից մեկի պարագայում բացատրական աշխատանքներ են տարվել երեխայի հետ, մյուս դեպքում նշված վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներն արդեն ոչ ոքի չեն գտել, իսկ մնացած դեպքերով զբաղվում են ծրագրում ընդգրկված ՀՕՖ-ի աշխատակիցները:
Շրջայցերը կրելու են շարունակական բնույթ և իրականացվելու են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:
«Փաստինֆո»