Ընդամենը երեք օրերի ընթացքում «Մի՛ կործանեք իմ ապագան» ծրագրի շրջանակներում իրականացվող շրջայցերի ժամանակ Երեւանի կենտրոնում հայտնաբերվել է 6 մուրացիկ երեխա:

 

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, թե մուրացիկության մեջ ներգրավված երեխաներին հայտնաբերելու եւ աջակցելու նպատակով շրջայցեր իրականացնող մասնագետները շտապ ահազանգել են պատկան մարմիններին: Արդյունքում ՝ դեպքերից մեկի պարագայում բացատրական աշխատանքներ են տարվել երեխայի հետ, մյուս դեպքում նշված վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներն արդեն ոչ ոչ ոքի չեն գտել, իսկ մնացած դեպքերով զբաղվում են ծրագրում ընդգրկված ՀՕՖ-ի աշխատակիցները:

 

Շրջայցերը կրելու են շարունակական բնույթ եւ իրականացվելու են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: