Այս տարի մուրացկանությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանություն են տեղափոխվել 16 անչափահասներ։ Այս մասին նշվել է Մուրացիկ եւ թափառաշրջիկ երեխաների հայտնաբերմամբ ու նրանց խնդիրների լուծմամբ զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստի ժամանակ:

Աշխատանքային խմբի նիստին իր բացման խոսքում ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը խոսեց մուրացկանությամբ եւ թափառաշրջիկությամբ զբաղվող անչափահասների հայտնաբերման ու արատավոր երեւույթներից նրանց զերծ պահելու ուղղությամբ ոստիկանության կատարած աշխատանքի մասին, ներկայացվեց նաեւ վիճակագրություն։

 

Քննարկման առարկա դարձավ մուրացկանությամբ զբաղվող յուրաքանչյուր երեխա։ Խոսվեց նրանց կրթության, ընտանեկան դրության, սոցիալական պայմանների մասին։

Աշխատանքային խմբի նիստին բարձրաձայնվեց կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքների եւ երեխաների խնդիրները։