Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքն արդյունավետ է որակել Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը Նյու Յորքում: Այս մասին Ուորլիքը գրառում է արել Ինստագրամի իր էջում:
«Երեկ Նյու Յորքում լավ հանդիպում ունեցանք Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ քննարկելով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցը»,- գրել է Ուորլիքը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը և այս փուլում առկա մտահոգությունները, մասնավորապես՝ վերջին օրերին հրադադարի խախտման հետևանքով առաջացած լարվածությունը: