ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ուսումնասիրությամբ պարզվել է, որ հանցանք կատարելու կասկածանքով ոստիկանության հիշյալ բաժին բերման ենթարկված Աղասի Ֆ.-ի վերաբերյալ կազմված արձանագրության մեջ ոստիկանության ծառայողները մտցրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Կատարվում է նախաքննություն: